Նյու Յորքում գտնվող Thinkmodo (վիդեոների մարկետինգային ընկերություն, որը տեսահոլովակներ է պատրաստում ապրանքանիշերի գովազդային արշավի համար) ընկերության աշխատակիցները Devil’s Due ֆիլմի պրեմիերայի առիթով Նյու Յորքում մարդկանց մոտ ահ առաջացնող գովազդային արշավ են անցկացրել: Հեռակառավարվող մանկական սայլակը լացող սարսափազդու ռոբոտ երեխայով շրջել է փողոցներում և վախեցրել նյույորքցիներին, ովքեր մոտեցել են սայլակին` լացող երեխային օգնելու համար ու վախեցել՝ տեսնելով սատանա-ռոբոտին։

«Սատանա երեխան» գլուխը շարժում է, լացում, փսխում և դիվահար հայացքով նայում իր զոհերին:

Huffington Post-ը տեղեկացնում է, որ Thinkmodo-ի հիմնադիր Մայքլ Կրիվիկան նշել է, որ ինքը մտահղացել է այս նախագիծը, քանի որ կարծում է` դա հետաքրքիր սոցիալական փորձ է տեսնելու համար, թե քանի մարդու կանհանգստացնի լքված երեխան:

Տեսանյութը համացանցում տարածվելուց հետո մեկ օրում 3 մլն-ից ավելի դիտում է ունեցել։