Բրազիլիացի 58-ամյա հարբած վարորդը հարվածել է 31-ամյա հեծանվորդին և նրա մարմինը մեքենայի դիմապակու մեջ մխրճված մեքենան վարել 8կմ:

Անցնող վարորդները կարծել են, որ Ադիլ Սիմիոնիի մեքենայի դիմապակու մեջ տիկնիկ է մխրճված, բայց երբ ականատեսներից մի կին հասկացել է, որ դա մարդու մարմին է, մոտոցիկլով կտրել է հարբած վարորդի մեքենայի ճանապարհը և ոստիկանություն կանչել:

Mirror-ը տեղեկացնում է, որ զոհը աշխատանքից տուն էր վերադառնում, երբ հարբած վարորդը հարվածել է նրան ու նա տեղում մահացել է:

Սիմիոնին մեղադրվում է հարբած մեքենա վարելու և մարդասպանության մեջ: