Նոր Զելանդիայում փրկում նե մի խումբ կետերի, որոնք հայտնվել են հարավային կղզիներից մեկի ափերին: Տասներեք մեծահասակ կետեր հայտնվել են թակարդում, նրանցից մեկն արդեն սատկել է: Փրկարարները հուսով են փրկել կենդանիներին մակընթացության ժամանակ, որը պետք է սկսվի ժամեր անց: Մինչ այդ նրանք կետերի վրա ջուր են լցնում ու պաշտպանում արեւից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
Փրկարարներին անհանգստացնում է այն փաստը, որ ափին մոտ նկատվում են եւս հիսուն կետեր:
Նախորդ շաբաթ նմանատիպ հանգամանքներում նույն շրջանում սատկել էր երեսունինը կենդանի: Գիտնականները մինչեւ հիմա չեն կարող բացատրել, թե ինչու են կետերը շարունակում դուրս նետել իրենց ջրից:











