Բելգիական դպրոցը որոշել է անօդաչու թռչող սարք կիրառել քննություններին հուշելու եւ արտագրելու դեմ պայքարի համար:

Մեխելեն քաղաքի Թոմաս Մորի անվան դպրոցի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, հետեւում է զինվորականներին՝ օգտագործելով հետախուզության բնագավառում նրանց ձեռքբերումները:

Դպրոցը  YouTube-ում տեսագրություն է տեղադրել, որտեղ ցույց են տրվում սարքի գործողությունները:  Տեսահոլովակում ներկայացված է  GoPro տեսախցիկով  համալրված DJI Phantom փոքրիկ օդանավ՝  աշակերտների գլխավերեւում:

Նշվում է, որ սարքն օգտագործելու համար երկու դիտորդ են անհրաժեշտ. մեկը կառավարում է անօդաչու թռչող սարքը, մյուսը՝ էկրանին հետեւում սովորողներին, հայտնում է Mignews-ը: