ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը տեսագրություն է տարածել, որով վարորդներին զգուշացնում է` ինչ կարող է պատահել, եթե մեքենան վարելիս հաղորդագրություն գրեն:
Պատահարը ֆիքսել է ոստիկանական մեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը:
Տեսագրությունում երևում է` ինչպես է Pontiac Grand Am մակնիշի մեքենայի վարորդը ճանապարհին անկանոն ձևով վարում մեքենան, հետո կանգնում լուսացույցի տակ, թեքվում աջ, իսկ թեքվելուց հետո նա ինչպես հարկն է՝ չի ուղղում մեքենան, կորցնում է կառավարումը, հարվածում ճանապարհային ուղեցույցին, կանգառի նշաններին, ծառին, ապա հարվածի հետևանքով մեքենան շրջվում է:
23-ամյա վարորդը դուրս է գալիս շրջված մեքենայից, բարեբախտաբար, առանց լուրջ վնասվածքների:











