Ճապոնիայում տեղի է ունեցել ամուսիններին բլրի գագաթից ձյան մեջ նետելու ամենամյա արարողությունը:
Ճապոնիայում այս սովորույթը ձևավորվել է 300 տարի առաջ:
Ըստ ավանդության` հարսնացուի զայրացած հայրը փեսային տանիքից նետել է ձյան մեջ: Այժմ արարողությունն անցկացվում է` նորապսակ զույգերին շնորհավորելու և ամուսիններին խրախուսելու, որ գանձի պես պահեն իրենց կանանց: Մինչև նետելը տղամարդկանց վրա լցնում են բրնձի գինի և ալկոհոլային այլ խմիչքներ:
EuroNews-ը տեղեկացնում է, որ այս տարվա արարողությանը մասնակցել է երեք նորապսակ: Կիմանո հագած ամուսիններին բարձրացրել են բլրի գագաթն և այնտեղից նետել 2մ ձյան կույտի մեջ: Վայրէջքից հետո փեսացուները գլորվելով հասել են լանջին սպասող իրենց կանանց:











