Անգլիայի Յորք քաղաքի փողոցներից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են երեք երիտասարդներ քայլում փողոցում և դիտմամբ շրջում փողոցում տեղադրված աղբարկղերը, իսկ թափված աղբը այս ու այն կողմ նետում:
Նրանք չեն հասցնում գործն ավարտին հասցնել, երբ ժամանում են ոստիկանները, ստուգում նրանց փաստաթղթերը, ստիպում են ուղղել աղբարկղերն ու թափված աղբը հետ լցնել դրանց մեջ:
York Press-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը տարածել է պատահարի տեսագրությունը՝ հույս ունենալով, որ այդպես կարող են ինչ-որ չափով կանխել նմանատիպ խուլիգանությունները:











