Վրաստանում բնակվող 24-ամյա Դավիթ Ադամյանին աղջիկ փախցնելու համար մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դեպքը տեղի է ունեցել Երևանում: Դավիթը բազմիցս ամուսնության առաջարկ է արել ուսանող հայրենակցուհուն, սակայն մերժում ստանալով` ընկերների հետ փորձել է փախցնել սիրած աղջկան:
Աղջկան տնից հանել է այլևս չանհանգստացնելու պայմանով, բայց հենց մուտքում ընկերների հետ բռնություն է գործադրել և հանել շենքից` տանելով ընկերոջ` Վահան Բուդոյանի տուն:
«Երբ ինձ տանում էին ինչ-որ մեկի տուն, տեսա, որ ոստիկաններ կան, որոշեցի մեքենայի միջից չգոռալ` վախենալով, որ ուղղությունը կփոխեն ու այլ տեղ կտանեն: Հենց մեքենայից իջանք, սկսեցի գոռգոռալ, երկու ոստիկան հասան, ու փրկեցին ինձ իմ հրեշտակները»,- դեպքի մանրամասներն է պատմել տուժած աղջիկը:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում











