Կրասնոդարի գիշերային ակումբերից մեկի մուքտի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով՝ վեճը սկսվել է հենց հաստատությունում: Աղջիկները վիճել են եւ հաշիվները պարզելու համար դուրս են եկել փողոց:
Lifenews-ի փոխանցմամբ, տեսախցիկը գրանցել է, որ տաքացած կանայք դուրս են գալիս ակումբից ու սկսում հարվածել միմյանց:
Սկզբում մասնակից են երկու աղջիկ, որոնցից մեկը բռնում է մյուսի մազերից: Քիչ անց ծեծկռտուքին են միանում եւս երկու կանայք:
Որոշ տվյալների համաձայն կռվախնձոր հանդիսացող տղամարդուն հաջողվել է մի կողմ տանել կռվող կողմերից մեկին: Սակայն հակառակորդը հանձնվելու միտք չուներ:
Արդյունքում բաժանել նրանց հաջողվել է միայն իրավապահներին: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան: Ավելի ուշ պարզվել է, որ ոչ ոք ոստիկանություն հայց չի ներկայացրել:
Սակայն դժվար թե աղջիկներին այսուհետ թույլ տան հայտնվել գիշերային ակումբում:











