CNN-ի ֆինանսական նորությունների լրագրողը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հուզվել է և աչքերն արցունքով լցրել` տեղեկանալով, որ եղբայրը «Օսկար» մրցանակաբաշխությունում «12 տարի ստրկության մեջ» ֆիլմի համար առաջադրվել է «Լավագույն դերասան»  անվանակարգում:

«Սա այն օրն է, որին մեր ընտանիքը հույսով և շատ երկար է սպասել: Եղբայրս սկսել է  խաղալ 13 տարեկանից և այս մրցանակի համար նա շատ է աշխատել»,- Daily Mail-ի փոխանցմամբ, ասել է Զեյն Աշերը:

Երբ նա սկսել է պատմել` ինչպես է եղբայրը ննջասենյակում ժամերով անգիր արել Շեքսպիրի տողերը, հպարտությունից սկսել է հուզվել:

«Չիվետելն այն մարդն է, որն իսկապես նվիրված է ու մեծ դերասան: Նա 20 տարի աշխատել է և վերջապես ճանաչում ստացել իր աշխատանքի համար: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել զգացմունքներս»,- ասել է լրագրողը: