Ոստիկանությունը հաղորդում է, որ 2013թ. հոկտեմբերին Արաբկիրի վարչական տարածքում երկու բնակարականային գողություն է տեղի ունեցել. անհայտ անձը հոկտեմբերի 18-ին` ժամը 8:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում, մտել է Վրացական փողոցի շենքերից մեկն ու տեսնելով, որ բնակարաններից մեկի դուռը բաց է, մտել է ներս, միջանցքից գողացել iPad համակարգիչ ու բանկային քարտեր` տուժողին պատճառելով 450 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի հաջորդ օրը Կոմիտսաի փողոցի նորակառույց բարձրահարկ շենքերից մեկի բնակարանից նույն սցենարով կրկին գողություն է կատարվել: Գողը մտել է տուն և բնակարանի միջանցքից ոսկյա մատանի գողացել, հետո աննկատ դուրս եկել և արագ հեռացել` պատճառելով 200 հազար դրամի վնաս:
Հունվարի 13-ին`ժամը 19:30-ի սահմաններում ոստիկաններն Արտաշատի Աճարյան փողոցի 24 տնից գողությունները կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1989թ. ծնված Գեղամ Մելքոնյանին, որը խոստովանել է կատարածը:
Գողացված համակարգիչը հայտնաբերվել է: Մնացած գողոնը հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











