Հունվարի 9-ին ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ տվյալներ են ստացել և ժամը 13:50-ին մայրաքաղաքի փողոցներից մեկում հայտնաբերել են «ՎԱԶ 21.07» մակնիշի տաքսին և դրա երկու ուղևորներին` Լերմոնտով գյուղի բնակիչ 27-ամյա Արտյոմ Ղևոնդյանին ու Գայ գյուղի բնակիչ 22-ամյա Գևորգ Գալստյանին ու բերման ենթարկել:
Արտյոմ Ղևոնդյանի մոտից ոստիկանները հայտնաբերել են ծխախոտի փայլաթիթեղի մեջ լցված մոտ 0,8գ չորացված մանրացված սուր հոտով կանեփանման զանգված:
Ղևոնդյանն ասել է, որ հայտնաբերվածն իրենն է` անձնական օգտագործման համար:
Ոստիկանները խուզարկել են նաև «ՎԱԶ 21.07» մակնիշի ավտոմեքենան և հայտնաբերել երկու պոլիէթիլենային փաթեթ` ընդանուր մոտ 53գ կանեփի բույսից պատրաստված չորացված, մանրացված զանգվածով:
«Ես ու աներձագս Ղարաբաղից գալուց պլան էինք վեկալել, ճամփին օգտագործեցինք», «Բայց ճանապարհին ոստիկանությունը բռնեց»,- խոստովանել են բերման ենթարկվածները:
Հայտնաբերված զանգվածն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











