Աբովյան քաղաքի բնակչուհիներից մեկը դեկտեմբերի 27-ին իր բնակարանի դռան դիտանցքի տեղում տեղադրած տեսախցիկի տեսագրությունները ստուգելիս, նկատել է, թե ինչպես է 3 օր առաջ ինչ-որ մեկը փորձել բացել բնակարանի դուռը, բայց չի կարողացել: Կինը անմիջապես դիմել է ոստիկանություն, որի աշխատակիցները դարանակալել են շենքի մոտ և նույն օրը՝ 21:30-ի սահմանում, տեսել, թե ինչպես է մի երիտասադ պոկում պատուհանի ճաղավանդակները և ներխուժում բնակարան:
Երիտասարդը Արսեն Սահակյանն է եղել, որին ոստիկանները բերման են ենթարկել: Արսենը ոստիկանության բաժնում պատմել է, որ նախապես պլանավորել էր գողությունը, դռան ամրության պատճառով որոշել էր պատուհանով մտնել տուն:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:











