Ոստիկանության Տարոնի բաժնում, դեկտեմբերի 21-ին, ահազանգ էր ստացվել, որ մեքենա են գողացել: Ոստիկանություն էր դիմել Վանաձորի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչներից մեկը, որի «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան առեւանգել էին իրենց շենքի բակից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանցագործություններից ժամեր անց, քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է առեւանգված ավտոմեքենան:

Մեքենայի մոտ գտնվող երիտասարդները դիմել են փախուստի, իսկ ղեկին գտնվողին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին:

Մանրամասները տեսանյութում: