Անհայտ անձը, հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Երեւանի Սայաթ Նովայի փողոցի հանրախանութներից մեկի գանձապահի սեղանի մոտից գաղտնի հափշտակել է մի քաղաքացուհու350 հազար դրամ արժողությամբ iPhad-3-ը:
Փաստոր առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հանրախանութի տեսաձայնագրող սարքը տեսագրել է գողություն անող կնոջը: Տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Կենտրոնական քննչական կամ մոտակա բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում:











