Սևան քաղաքի բնակչուհիներից մեկը հունվարի 10-ին դիմել է ոստիկանություն` հաղորդելով, որ հունվարի 8-ի երեկոյան, օգտվելով իր բացակայությունից, ինչ-որ մեկն իր ննջասենյակից գողացել է 30 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:
Ոստիկանության Սևանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություն են ստացել, որ հնարավոր է` այն կատարած լինի Սևանի բնակչուհի 21-ամյա Ռուզան Բունոյանը:
Ոստիկանները բերման են ենթարկել Ռուզան Բունոյանին, որը խոստովանել է իր մեղավորությունը` պատմելով, թե որտեղ է թաքցրել ոսկյա իրերը: Տուժողը պատմել է, որ Ռուզանն իր ազգականն է, և ինքն անձամբ է նրան դեպքից 1-2 օր առաջ ցույց տվել ոսկեղենն ու դրա պահելու տեղը:











