Ուկրաինայի ոստիկանության աշխատակիցները մերկացրել երկու տղամարդում, ռետինե գնդակներով կրակել նրանց վրա եւ ծեծել, որոնք մասնագիտությամբ շինարար են եւ հանգստանալիս են եղել Գրուշեւսկի փողոցի տներից մեկում:

«Բերկուտը» մտավ, մերկացրեց, դուրս վռնդեց (այն սենյակներից, որտեղ քնած են եղել շինարարները) շինարարներին եւ սկսեցին ծեծել»,-հայտարարել է տուժածներից մեկը: Իսկ մյուսը հավելել է, որ իրենց ծեծել են ձեռքերով եւ ոտքերով:

Շինարարներին ծեծի ենթարկելուց հետո ուժայինները նրանց բաց են թողել, որ գնան միանան «Դինամո» մարզադաշտի մոտ ընթացող հանրահավաքի մասնակիցներին, հաղորդում է «Ուկրաինան այսօր»-ը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը Կիեւում ավանդական կիրակնօրյա վեչեից հետո, որոնց շարքում եղել են նաեւ արմատական տրամադրված։ ակտիվիստներ, գնացել են արգելափակելու Գերագույն Ռադան, բայց Լոբանովսկիի անվան մարզադաշտի մոտ բախվել են ուժայինների պատնեշին: Արմատականների եւ ուժայիննրի միջեւ բախումներ են սկսվել:

Ակտիվիստները սկսել են հրդեհել մեքենաները: Ոստիկաններն իրենց հերթին ջրցան մեքենաներ եւ ռետինե գնդակներ են օգտագործել: Երկու կողմերից էլ կան վիրավորները: Տուժածների ընդհանուր թիվը անցել է 100-ից:

Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի` Կիեւում Գերագույն ռադայի շենքի մոտ «Նարոդնոյե վեչե»-ի մասնակիցների հետ բախումների հետեւանքով տուժել է 70 ոստիկան: 40 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց: 

Նրանցից շատերի մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածքներ, կոտրվածքներ, վերքեր եւ անհայտ նյութերից թունավորումներ:

Ոստիկանությունը վախենում է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում թալանի եւ ավազակության դեպքերի հաճախացումից: 

«Գրուշեւսկի փողոցում ընդդիմության գործողությունները խաղաղ անվանելն այլեւս անհնար է , - մեկնաբանել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Բուրլակովը: - Ցուցարարները, փորձելով հաղթահարել ոստիկանության արգելապատնեշը,  օգտագործում են քարեր, պայթուցիկներ, դյուրավառ նյութեր, արցունքաբեր գազ: Արդեն ջարդել են ոստիկանության երեք ավտոբուս, որոնցից մեկը նույնիսկ այրել են: Այժմ ցուցարաները վտանգ են ներկայացնում ոչ միայն իրավապահների, այլեւ  Կիեւի խաղաղ բնակիչների համար: Նրանք փորձում են ոստիկանությանը ստիպել ուժ կիրառել, մենք կարծում ենք, որ հենց դա է սադրիչների նպատակը», հայտնում է 112.ua-ը:

Ուկրաինայի ՆԳՆ-ի քննչական վարչությունը Կիեւի կենտրոնում զանգվածային խռովությունների  փաստով արդեն քրեական գործ է հարուցել: