ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանը ծառայության ժամանակ ամերիկյան ֆուտբոլ է խաղացել փողոցում մենակ գնդակ խաղացող 10-ամյա տղայի հետ:
Ոստիկանի և տղայի խաղը ֆիքսել է ոստիկանական մեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը:
Սպան, տեսնելով, որ տղան մենակ է, կանգնեցնում է մեքենան, իջնում և մի քանի րոպե գնդակ խաղում տղայի հետ:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ոստիկանության աշխատակիցը խրախուսվել է: Տեխասի ոստիկանությունը տեսանյութը տեղադրել է համացանցում հետեւյալ գրությամբ. «Երկու րոպե ֆուտբոլը շատերի համար գուցե ոչինչ է, բայց կարող է ամեն ինչ լինել մեկ հոգու համար»։











