Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը հունվարի 23-ի երեկոյան ահազանգ է ստացել որ, որ հրդեհ է բռնկվել քաղաքի Խնկոյան փողոցում գտնվող փայտե երկհարկանի հանրակացարանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, եւս երկուսը օգնություն են խնդրել Վանաձորից: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 23:00-ի դրությամբ կրակն արդեն տեղայնացվել էր, բայց դեռ ամբողջությամբ չէր մարվել: Հանրակացարանում չորս ընտանիք է բնակվում: Նրանք մնացել են դրսում եւ ստիպված գիշերելու են հարազատների տներում: Մեր թղթակիցը հաղորդում է, որ հրդեհվել է նաեւ կողքի հանրակացարանի տանիքը, որտեղից նույնպես տարհանել են բնակիչներին:
Տեղադրություն











