Պեկինի գեղեցկության սրահներից մեկում հաճախորդը դժգոհել է իր նոր կտրվածքից, վարսահարդարն էլ, այլևս չկարողանալով լսել նրա դժգոհությունները, վերցրել է մկրատը և ծակել աթոռին նստած հաճախորդի կրծքավանդակը:
Daily Mail-ը հաղորդում է, որ վարսավիրը սրահում սկսել էր աշխատել դեպքից ընդամենը 4 օր առաջ:
Մինչև ոստիկանների դեպքի վայր հասնելը վարսավիրը կարողացել է սրահի պատուհանով փախուստի դիմել։
Տուժած հաճախորդին վիրահատել են, քանի որ մկրատը վնասել էր նրա թոքը:
Ոստիկաններին հաջողվել է գտնել և ձերբակալել փախուստի դիմած վարսահարդարին:











