Ոստիկանները հունվարի 17-ին Կուրղինյան 29 շենքից բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1988թ. ծնված Սևակ Բաբայանին, որը կասկածվում է մոտ երկու տարի առաջ` 2011թ. հոկտեմբերին, Երևանի Պարոնյան փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու համար։
Ըստ ոստիկանության, Սևակը գողացել է 450 հազար դրամ արժողությամբ նոութբուք, 500 ԱՄՆ դոլար և 145 հազար դրամ: Սևակը խոստովանել է, որ պատուհանից մտել է տուն, կատարել գողությունը, հետո ներսից բանալիով բացել է դուռն ու հեռացել:
Ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում փաստի առթիվ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Գողոնը հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











