3 հազար հավեր վթարի են ենթարկվել եւ փախել բեռնատարից:
NTD TV-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Գույչժոու նահանգի հարավ-արեւմուտքում: Մայրուղու վրա կողաշրջվել է 3 հազար թռչուններ տեղափոխող բեռնատարը: Հազարավոր հավեր հայտնվել են ազատության մեջ եւ անմիջապես փախուստի են դիմել:











