Հայկական բանակը, չնայած կրած կորուստին, հպարտություն, ուժ եւ մեր զինվորի ոգին է ցուցադրել: Այս մասին ՀՀ ՊՆ-ում  ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: 

Ըստ նրա` Բանակի օրը համազգային տոն է: «Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է շնորհավորել մեր ժողովրդին եւ շնորհակալություն հայտնել մեր զոհված ընկերների ծնողներին, եղբայրներին եւ քույրերին` մեր հայրենիքն  իրենց արյունով պաշտպանելու համար: Իհարկե, թշնամին արել է իր սեւ գործը: Սակայն զոհված Արմեն Հովհաննիսյանը հերոս է եւ եւս մեկ օրինակ` մեր զինծառայողների համար», - նշել է Վլադիմիր Գասպարյանը: Նա միաժամանակ նաեւ ընդգծել է, որ հակառակորդն իրեն անարժանապատիվ է պահում, գողի նման, եւ նա պետք է ամաչի:

Հիշեցնենք, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերըղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: