Ավստրալիայում բեռնատարի վարորդը տեսագրել է` ինչպես է ինքը 200 տոննա փայտով բեռնված բեռնատարով շրջադարձ կատարում ժայռի վրա:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ 43-ամյա անտառահատ Յոակիմ Հելդն այս վտանգավոր շրջադարձն անում է օրական երկու անգամ, բայց երբեք չի սխալվել: Յոակիմ Հելդը սկսել է բեռնատար վարել 19 տարեկանից:

Տեսագրությունում երևում է` ինչպես է անտառահատը անդուդի վրա կախված ժայռի վրա մեքենան հետ վարում, բեռնատարի հետևից ամրացված կցասայլը նույնիսկ մի փոքր դուրս է գալիս ճանապարհից և կախվում ժայռից, բայց վարորդը հանգիստ կատարում է իր պտույտը և շարունակում ճանապարհը: