Հունվարի 27-ին, Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի 13/2 շենքի 12 բնակարանում հրդեհ է բռնկվել: Բնակարանի տերը՝ 81-ամյա Հարություն Պողոսյանը, NEWS.am-ին պատմեց, որ հեռուստացույց դիտելիս նկատել է, որ տանը ծուխ է տարածվում: Տեսնելով, որ հրդեհ է, տնից դուրս է եկել եւ հարեւանների խնդրել, որպեսզի հրշեջ ծառայություն զանգեն:

Դեպքի վայր ժամանել է երեք մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է 15 րոպեում: Հրդեհը պատճառը եղել է էլեկտրական տաքացուցիչը: Տուժողներ չկան: Հարություն Պողոսյանի 2 թոռները, որոնք նրա հետ են բնակվում, տանը չեն եղել: