Մոսկվայի ռեստորաններից մեկում ռուս իրավապահների գործողության ընթացքում ձերբակալվել են երկու «օրենքով գող». հանգուցյալ Հասան Ուսոյանի՝ Դեդ Հասանի 56-ամյա ազգական Թեմուրի Միրզոյեւը, որը հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի, եւ նրա «սանիկը»` 43-ամյա Ռաժիդին Միխրալիեւը` Ռաջիկ Նիժնեվարտովսկին:
Նախորդ անգամվա նման Միրզոյեւի ինքնազգացողությունը ձերբակալվելիս վատացել է, նա պահանջել շտապօգնություն կանչել: Սակայն ժամանած առաջին շտապօգությունը հիվանդի մոտ ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերել, եւ վերջինիս հիվանդանոց չեն տեղափոխել: Թիմուրին հաջողվել է հիվանդանոցում հայտնվել միայն երկրորդ փորձից հետո, սակայն պարզվել է, որ հիվանդը ձեւացրել է, իսկ թեթեւակի վատ զգալու պատճառը ալկոհոլային գաստրիտն է եղել: Թիմուրին տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղից էլ համապատասխան փաստաթղթերը լրացնելուց հետո, ազատ են արձակել, հայտնում է «Փրայմ Քրայմը»:
Երկրորդ ձերբակալվածն առողջությունից չի բողոքել: Ռաջիկի նկատմամբ քննություն է տարվում` խոշոր քանակի թմրանյութեր պահելու մեղադրանքով, որը հարուցվել էր ացյալ տարվա սեպտեմբերին, այդ պատճառով էլ նա իրեն ավելի զգույշ է դրսեւորում:











