Ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի մահվան մեղավորները  պետք է պատժվեն, բայց դա պետք է արվի բացառապես իրավական դաշտում։ Այս մասին Ուկրաինայի հայ համայնքների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ խորհրդակցության ժամանակ  հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հայտնում է AnalitikaUA.net-ը։

 «Մեր կազմակերպությունը պնդելու է, որպեսզի գտնեն եւ պատժեն այն մարդկանց, ովքեր արել են դա: Մեզ համար միեւնույն է` ով է դա արել: Կան մեղավորներ, որոնք պետք է պատժվեն», - հայտարարել է Շատվորյանը:

Հաղորդվել էր, որ հունվարի 27-ին Սերգեյ Նիգոյանի սպանության փաստով Ուկրաինայի հայերի միությունը  անցկացրել էր Ուկրաինայի բոլոր հայ համայնքների ղեկավարների արտահերթ հանդիպում, որտեղ  համատեղ հայտարարություն է  ընդունվել` ստորագրված բոլոր ներկա ղեկավարների կողմից: