Ոստիկանությունը կադրեր է հրապարակել հունվարի 29-ի Ախուրյանում կատարված կրկնակի սպանության վայրից։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ եղբայրը` 52-ամյա Գարեգին Հակոբյանը, եւ նրա կինը`48-ամյա Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: