Հայաստանի ոստիկանության քննչական եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների եւ Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել եւ հունվարի 24-ին Հայաստան է տեղափոխվել Վանաձորի բնակիչ Համլետ Քոչինյանը:

Նա 1999 թվականից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանության փորձ):

Նախաքննության շահերից ելնելով դեպքին առավել մանրամասն ոստիկանությունը կանդրադառնա հետագայում: