Հունվարի 30-ի երեկոյան Վանաձոր-Դիլիջան ավտոմայրուղում 1-ին կիլոմետրին 35PL367 պետհամարանիշի «Մերսեդես բենց» մակնիշի YMCA տաքսի ծառայության ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ավտոճանապարհից եվ մոտ 5 մետր բարձրությունից ընկել ձորակը:
Վարորդը՝ Արարատ Ադամյանը, ընթացքից կարողացել է դուրս թռչել ավտոմեքենայից եւ, բարեբախտաբար, ողջ է մնացել: Նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալով՝ վթարի պատճառը հանդիպակաց մեքենայի լուսարձակներն են եղել: Կատարվում է նախաքննություն:













