Չիլիական ընտանիքն անակնկալի է եկել, երբ առավոտյան տան խոհանոցում ինքնակոչ հյուր է հայտնաբերել:
Սանտյագոյի բնակչուհի Ամալին Խադադն առավոտյան մտել է խոհանոց, որպեսզի նախաճաշ պատրաստի և շոկի մեջ է ընկել ՝ տեսնելով, որ խոհանոցում կատվառյուծ (պումա) կա:
«Ես մտածեցի, որ դա շուն է, քանի որ սկզբում տեսել եմ թաթերը, բայց պարզվեց, որ կատվառյուծ է»,- ասել է Ամալին Խադադը:
Կինը կատվառյուծին փակել է խոհանոցում և ոստիկանություն կանչել:
Ինչպես հաղորդում է NTD Russian-ը, իրավապահների կարծիքով, ամենայն հավանականությամբ, կատվառյուծին բռնել են մարդիկ և հետո բաց թողել, կամ էլ կատվառյուծն ինքն է փախել, քանի որ կուգուարը վայրի տեսք չունի։
2-ամյա կատվառյուծը չի հարձակվել ոչ տանտերերի վրա և ոչ էլ նրանց շան վրա, բայց տակնուվրա է արել ամբողջ խոհանոցը:
Գիշատիչին մասնագետները քնեցրել և տնից դուրս են հանել: Նրան տեղափոխել են Չիլիի ազգային կենդանաբանական այգի։











