Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են սարսափած ուղևորներն իրենց դուրս նետում խորտակվող տուրիստական նավից: Դեպքը տեղի է ունեցել Թաիլանդի հարավում գտնվող երկու կղզիների միջև:
Տեսագրությունում երևում է` ինչպես են խորտակվող «Ալադին» նավի ուղևորները բղավում, խուճապահար նետվում ջուրը և օգնություն կանչում` գիտակցելով, որ լուրջ վտանգի մեջ են:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ, բոլորը 13 ուղևորները հրաշքով փրկվել են, քանի որ մեկ այլ նավի ուղևորների հաջողվել է փրկել նրանց:
Պատահարը տեսագրել է օգնության հասած նավի ուղևորներից մեկը:











