Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը դիմում է ՃՈ հատուկ տարածքում պահպանվող տարածքում 5 եւ ավելի տարիներ կայանված մեքենաներ ունեցող քաղաքացիներին՝ անձնագրով եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրով ներկայանալ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն եւ հավելյալ տուգանքներից խուսափելու համար մեքենան հանել հաշվառումից:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:











