Թուրքիայի Քոնիա քաղաքում ոստիկանության հատուկ ջոկատի գործողությունները մեծ արձագանք են գտել համացանցում։ Այդ միջադեպին է անդրադարձել նաեւ անգլիական Daily Mail-ը։

Թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը վաղ առավոտյան գործողություն է իրականացրել Քոնիա քաղաքի տներից մեկում։ Ծանր հրազենային տեխնիկայով զինված ոստիկանները մտել են առանձնատան բակ եւ սկսել հատուկ գործիքով չուգունե դուռը ջարդելու գործընթացը, սակայն արդյունքի չեն հասնում։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկն առաջարկել է դռան զանգը տալ եւ այդպես ել արել են, ինչից հետո մի տարեց մարդ բացել է դուռը։

Այս գործողության տեսանյութը հայտնվել է համացանցում եւ մեծ քննարկումների եւ ծաղրի առիթ դարձել տարբեր երկրներում։