Գերմանիայում վերահսկելի պայթյունի օգնությամբ փլուզել են 116 մետր բարձրության երկնաքեր, որը Մայնի Ֆրանկֆուրտում ուսանողական կյանքի խորհրդանիշերից մեկն էր:

Եվրոպայում դեռ նման կերպ այդ բարձրությամբ շինություն չէին փլուզել: Քաղաքի ուսանողական կյանքի խորհրդանիշերից մեկը հաշված վայրկյաններում գրքի պես փակվել է: Անվտանգ հեռավորությունից սրան հետեւել է 10 հազար մարդ:

Այսօր փլուզված 116-մետրանոց երկնաքերը անցյալ դարի 70-ական թթ.-ից մինչեւ 2013թ. մայիսը գտնվում էր Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան Ֆրանկֆուրտի համալսարանի ուսումնական հաստատությունները:

Համալսարանական աշտարակը, ինչպես որ այն անվանում են Գերմանիայում, կառուցվել է 1972թ.-ին, նախքան Մայնի Ֆրանկֆուրտը դարձավ երկրի գործնական մայրաքաղաք եւ կառուցվեցին մերօրյա երկնաքերերը: 2.5 հազար ուսանողների համար նախատեսված 38 հարկանի շինությունն այդ պահին ամենաբարձրն էր քաղաքում, սակայն ժամանակի ընթացքում իմաստ փոխվեց: Օրինակ, դրանում առկա 7 վերելակները չէին հասցնում տեղափոխել սովորողներին, սպասում էին մինչեւ անգամ 15 րոպե:

«Մաքրումն» ու շենքի մասնակի փլուզումը սկսվել էր դեռ անցյալ տարի հուլիսից, սակայն շրջակա տների բնակիչները, ովքեր հոգնել էին մշտական աղմուկից, բողոքել են, որ աշխատանքները շատ դանդաղ են ընթանում: Այն ժամանակ որոշել են դիմել պայթեցման տեխնիկային:

Հիմնական պահող կառույցները քանդելու համար պահանջվել է 950 պայթուցիկ նյութ: Ինչպես հաղորդում են քաղաքի ոստիկանությունում, անսպասելի միջադեպեր փլուզման ընթացքում տեղի չեն ունեցել: Այժմ դրա տեղում երկու նոր երկնաքերեր կհայտնվեն, որտեղ գրասենյակներ կլինեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: