Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման են ենթարկել երկու օտարերկրյա քաղաքացիների՝ կոկաինի առանձնապես խոշոր չափաքանակ պահելու եւ իրացնելու կասկածանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հունվարի 29-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի 41-ամյա Կաբա Կաբա Սեզարին եւ 36-ամյա գվինեացի Հուսեյն Կայատեին:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ արդեն 2 տարի բնակվում է Հայաստանում, բարմեն է եւ հայերին այնքան է սիրում, որ հայուհու հետ է ամուսնացել: Նրա խոսքով՝ ինքը վերջերս է մտերմացել Սեզարիի հետ, որի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմրանյութ էին հայտնաբերել:

Խոսքը մոտ 1 կգ կոկաինի մասին է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: