Գյումրիի տնակային ավաններում, սոցիալական ծանր պայմաններում բնակվող անօթեւան ընտանիքներում զգալի է ի ծնե հիվանդություններ ունեցող երեխաների թիվը:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելիս առավել ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն ընտանիքներին, որոնցում առկա են հաշմանդամություն ունեցող անձինք ու հատկապես երեխաներ:

Ներկայացվող տեսանյութը մանկուց հաշմանդամ իննամյա իր տղայի հետ տնակում բնակվող միայնակ երիտասարդ մայր Քրիստինե Վարդանյանի ընտանիքին Շ/Թ Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատի» կամավորների եւ «Շիրակ Կենտրոնի» համատեղ ցուցաբերած աջակցության մասին է:

Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: