ԱՄՆ Ալաբամա նահանգի բնակիչներից մեկը տեսագրել է առաջին անգամ ձյուն տեսած իր կատվի նյարդային պահվածքը և տեսագրությունը տարածել համացանցում:
Տեսագրությունում երևում է` ինչպես է Սոֆի անունով կատուն վախից կուչ եկել դռան շեմին և չի ուզում բակ դուրս գալ, իսկ տերը ձեռքով նրան հրում է, որ տեղից շարժվի: Շփոթված կատուն թաթերը դնում է ձյան վրա, անհանգիստ շարժումներ անում, վախեցած հետ քաշվում, բայց վարկյաններ անց նորից դուրս է գալիս ձյան վրա սկսում թռչկոտել ու խաղալ:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ տեսագրությունը համացանցում տարածվելուց հետո մի քանի օրվա ընթացքում 560 հազարից ավելի դիտում է ունեցել:











