Փետրվարի 3-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով տան ամբողջ գույքը փչացել է։ Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով փլուզվել է տան դիմային պատը։

Ահազանգը Լոռու  մարզային  փրկարարական վարչությունում ստացել են առավոտյան  ժամը 10:58-ին։ Նարեկացու 65 հասցեից մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել տան բնակիչներ՝ 1941թ. ծնված Վարդուշ Խաչատրյանը եվ նրա որդին՝ 1966թ. ծնված Սեյրան Մակարյանը։

ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նախնական տվյալով, տեղի է ունեցել գազի պայթյուն։

Տեսանյութը՝ Ժան Գալստյանի։