Ռաջմոհան Գանդին` հնդիկ հայտի առաջնորդ եւ առանց բռնության դիմադրության գաղափարախոս Մահաթմա Գանդիի թոռը տեսաուղերձ է հղել Ուկրաինայի ժողովրդին:

Ռաջմոհանը հիշեցրել է, որ Մահաթմա Գանդին սովորեցնում էր պայքարել հանուն խաղաղության եւ արդարության, այդ պատճառով էլ քաղաքացիական հնարավոր պատերազմի մասին լուրերը ցավ են պատճառում:

Նա ընդգծել է, որ առաջնորդ դառնալ ցակացող յուրաքանչյուր  ոք պետք է սովորի կառավարել իր զայրույթը:

Հնդիկ առաջնորդի թոռն ուկրաինացիներին նաեւ կոչ է արել իրար թշնամաբար չվերաբերվել, այլ լսել միմյանց` հարձակվելու փոխարեն: Նա ընդգծել է, որ ոչ ոք իր թշնամին չի կարող լինել միայն այն պատճառով, որ այլ լեզվով է խոսում, ապրում այլ մարզում, այլ աստծո հավատում կամ այլ կարծիք ունի:

«Ուկրաինացիներն իրար են պատկանում: Որպես մարդ` մենք մի մարդկային ընտանիքի անդամներ ենք: Թույլ տվեք ինձ ասել, որ  իշխանություն ունեցողները պետք է հարգեն  ժողովրդի ձայնը, եւ  ովքեր մասնակցում են ոչ բռնի դիմադրությանը, չպետք է վախենան մրցակցի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց», - նշել է Ռաջմոհան Գանդին, հայտնում է «15 մինուտը»: