ԱՄՆ Նեբրասկա նահանգի բնակչուհի 34-ամյա Մոլի Սքայլերը Ֆիլադելֆիայում տեղի ունեցած Wing Bowl 22 ամենամյա մրցույթի ժամանակ 30 րոպեում կերել է հավի 363 թևիկ և ռեկորդ սահմանել:
Մոլին, որն ունի 4 երեխա և կշռում է ընդամենը 54 կգ, որպես մրցանակ ստացել է 22 հազար ԱՄՆ դոլար:
Metro-ն տեղեկացնում է, որ Մոլին գերազանցել է նախկին ռեկորդը՝ 337 թևիկ:
«Կարծում եմ, որ էլի կարող էի ուտել»,- հաղթելուց հետո կատակել է Մոլին:
Մրցույթի որակավորման փուլում Մոլին 114 վարկյանում 4 կգ կաթնաշոռ էր կերել:
Այս տարվա սկզբին Մոլին ևս մեկ ռեկորդ էր սահմանել` 3 րոպեում ուտելով 2 կգ սթեյք:











