Ոստիկանությունը Արտաշատ քաղաքի խանութներից մեկից հունվարի 26-ին խանութի պատուհանի ապակին կոտրելով մոտ 400 հազար դրամի ապրանք գողանալու կասկածանքով բերման է ենթարկել Դալար գյուղի բնակիչ Հակոբ Մինասյանին:

Գողության մասին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել խանութի տերը` տեղեկացնելով, որ գողացել են իր որսորդական հրացանը, ոգելիղ խմիչք, սուրճ, վաճառասեղանի դարակից 60 հատ լիցքավորման քարտ:

Ոստիկանությունը պարզել է, այդ ժամին խանութի մոտ «ՎԱԶ 21-09»  մակնիշի ավտոմեքենա է եղել: Մեքենան Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Հակոբ Մինասյանինն է եղել, որին բերման են ենթարկել: Ոստիկանները նրա մեքենայի սրահում սուրճի հատիկներ են գտել եւ Մինասյանը խոստովանել է, որ գողությունը կատարել է գիշերը ժամը 3-ից 4-ի սահմանում, իսկ գողոնը Դալար գյուղի գերեզմանատանն է թաքցրել:

Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է, նախաքննությունը շարունակվում է: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: