Կիեւի կենտրոնում Վլադիմիր Լենինի նախկինում կոտրած հուշարձանի փոխարեն հայտնվել է ոսկեջրած զուգարանակոնք: Երիտասարդության եւ ուսանողության հանձնաժողովը Ուկրաինայի անցյալի խորհրդանիշը փոխել է ներկայի խորհրդանիշի հետ, որն ուղղակի ակնարկում է թանկարժեք սանգհանգույցը՝ տեղադրված նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում:
«Եթե Լենինը խորհրդանշում էր Ուկրաինայի անցյալը, ապա այս հուշարձանը՝ ներկան՝ կոռումպացված երկիր, որտեղ միջոցների մեծամասնությունը մեկ ընտանիքի ու մեկ անձի հաճույքների համար են, այն՝ Ուկրաինայի նախագահի»,- «Ուկրաինական պրավդային» հայտնել է նախաձեռնության հեղինակ, Դրագոմանովի անվան պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Իլյա Կրոտենկոն:
«Ոսկե զուգարանակոնքը» ժողովրդական բանահյուսության մաս է կազմում Մեժգորյեում Վիկտոր Յանուկովիչի նստավայրում շքեղ սանհանգույցի մասին մամուլի հաղորդագրությունից հետո ՝ վկայակոչելով Մեժգորյեում աշխատող մարդկանց լուսանկարները, ովքեր պնդում էին, որ նստավայրում սանհանգույցներից մեկում զուգարանակոնքը ոսկեջրած է, հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:











