ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կինը, որի հետ ABC 7 հեռուստաալիքի լրագրողը հարցազրույց է անցկացնել, գողացել է լրագրողի մեքենան և փախուստի դիմել, որպեսզի չպատասխանի նրա հարցերին:

Mirror-ը տեղեկացնում է, որ լրագրող Ջոշ Թեյլորը տան վարձկալման հետ կապված խարդախության մասին հաղորդում էր պատրաստում:

Երբ 12 տարվա փորձ ունեցող լրագրողը հարցազրույց է վերցրել տանտիրոջից ու փորձել պարզել, թե նա ինչու է վարձակալողին տան մասին սխալ տեղեկություններ հաղորդել, կինն այնքան է բարկացել լրագրողի հարցերից, որ հենց տեսախցիկի առջև վերցրել է տեսախցիկի ոտնակը, դրել լրագրողի մեքենայի մեջ և մեքենայով հեռացել:

Նա մեքենան կանգնեցրել է մի քանի մետր հեռավորության վրա, հետո վերադարձել ու պահանջել, որ լրագրողը հեռանա, սակայն Ջոշ Թեյլորն արդեն ոստիկանություն էր զանգահարել:

Կինն այժմ մեղադրվում է մեքենայի առեւանգման փորձ կատարելու մեջ: