Գյումրիի վաղուց շարքից դուրս եկած եւ ապրելու համար այլեւս ոչ պիտանի դարձած վագոն-տնակներում կյանքն անօթեւան ընտանիքների համար մի իսկական գոյապայքարի է վերածվում հատկապես Շիրակին բնորոշ ցրտաշունչ ձմռան ամիսներին:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկրորդ տարին է՝ տնակային ավաններում, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին ձմռան ամիսներին ցուցաբերում է հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված օգնություն՝ վառելափայտ, հագուստ եւ սնունդ: Ցավոք, տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում նաեւ ծնողազուրկ ու հիմնականում տարեց տատ ու պապերի խնամքի ներքո բնակվող երեխաների:

Ներկայացվող տեսանյութը եւս իր 13-ամյա թոռնուհու հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տարեց կնոջ ապրելակերպի ու «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց ցուցաբերած աջակցության մասին է: