ՀՀԿ գործադիր մարմնի նիստը փետրվարի 5-ին մեկնարկել է բողոքի ակցիայով։ Բուզանդի փողոցի բնակիչները մոտեցել են կառավարության շենքի հետնամուտքից դուրս եկող վարչապետ Տիգրան Սարգսյանին ու պահանջել են տեսակցություն նրա հետ։ «Զանգեք, Գաբիրելյանին, վաղը եկեք»,- ասաց վարչապետը, ինչին բնակիչները պատասխանեցին. «Մենակ չխաբեք»։ 

«Ե՞րբ ենք ձեզ խաբել»,- զարմացավ վարչապետը ու մտավ ՀՀԿ գրասենյակ։

Դրանից հետո նիստին մասնակցելու համար գրասենյակ ժամանեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս պահին ՀՀԿ գրասենյակում ընթանում է իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստը։

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները ամեն հինգշաբթի, գործադիր նիստի օրերին, հավաքվում են կառավարության առջև՝ պահանջով, որ կառավարությունը վերադարձնի 2002-2004թթ գերակա շահ ճանաչված և իրենցից չնչին գումարներով գնված բնակարանների իրական արժեքին համապատասխան գումարները: