Մեծ Բրիտանիայի Ռոչդեյլ քաղաքում փողոցի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է տղամարդը փորձել հրկիզել փողոցում կայանած մեքենան, ինչի հետևանքով այրել է նաև իր ձեռքը:
Տեսագրությունում երևում է` ինչպես է տղամարդը մոտենում մեքենային, դյուրավառ հեղուկ լցնում վրան, իսկ երբ փորձում է հրկիզել, նրա ձեռքը բռնկվում է: Նա սկսում է վազել փողոցում` փորձելով հանգցնել կրակը, հետո արագ նստում է խաչմերուկում իրեն սպասող «Նիսսան Միկրա» մակնիշի մեքենան և արագ մեքենայով հեռանում:
The Telegraph-ը տեղեկացնում է, որ հրկիզված մեքենայի կրակը տարածվել է մոտակա տան վրա, վնասել տան դուռն ու պատուհանները: Բարեբախտաբար, տան բնակիչները, որոնք ոչ մի կապ չունեն հրկիզված մեքենայի հետ, չեն վնասվել:
Ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել հրկիզողին, ինչպես նաև պարզել, թե հրկիզված մեքենան ում է պատկանում:











