Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել Աշոտ Սարգսյանը, որը Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքերից մեկում բնակարան վաճառելու պատրվակով 2008թ. սեպտեմբերից մինչև 2010թ. մարտն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ մի քաղաքացուց մաս-մաս վերցրել էր 11մլն 700 հազար դրամ ու խոստումն անկատար թողել:
Ոստիկանությունը հայտնում է, որ Աշոտ Սարգսյանը ձերբակալվել է Ռուսաստանում 2013թ. օգոստոսին։
Փաստի առթիվ 2012թ. սեպտեմբերին ՀՀ-ի քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Աշոտ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում:











