Փետրվարի 6-ին, ժամը 20.30-ի մոտ, վթար է տեղի ունեցելԼոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Տիգրան Մեծ եւ Տերյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի 61 NA 001 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Մերսեդես» մակնիշի  17 ZO 007 պետհամարանիշի (վարորդ Դմիտրի Սարգսյան) եւ «Ֆորդ» մակնիշի 31 ՏԼ 558 համարանիշի (վարորդ Արտյոմ Դավթյան) մեքենաներին եւ մտել մայթեզրին կից  գազոնների մեջ:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «ԲՄՎ»-ի վարորդի ինքնությունը դեռ հայտնի չէ:Տարվում են աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութը՝ Ժան Գալստյանի