Ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ կապված ոստիկանության աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք ստանալու պահին ձերբակալելու հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 6-ին, կաշառակերության կասկածանքով ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության եւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը եւ նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Նշենք, որ Ֆելիքս Մկրտչյանը եւ Սամվել Հակոբյանը ձերբակալված են:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը եւ նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը մեղադրվում են շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











